Delivery terms

Ընդհանուր տեղեկություն

Dragon Garden ընտանեկան ռեստորանների ցանցում բացի տեղում սեղան ամրագրելուց, հնարավոր է առաքում պատվիրել ։ Dragon Garden ընտանեկան ռեստորանների ցանցում առաքման ծառայությունն ակտիվ է առավոտյան ժամը՝ 11։00-ից մինչև ուշ երեկո 00։40։

Առաքումը կատարվում է Հայաստանի ողջ տարածքով։ Առաքումը Երևանում 500 դրամ է, իսկ Երևանից դուրս յուրաքանչյուր 1կմ-ի արժեքը 100 դրամ։ 

Առաքումը միջինում հասնում է հասցեատիրոջը 40-50 րոպեների ընթացքում, սակայն խցանումների ընթացքում այն կարող է տևել ավելի երկար։ Առաքման մինիմալ արժեքը կազմում է 5000 դրամ։

Առաքումը և վճարումը իրականացվում է ՀՀ դրամով։

 

Մանրամասներ

Dragon Garden ընտանեկան ռեստորանների ցանցում  առաքում հնարավոր է կատարել երկու եղանակով՝ զանգահարելով 8171 կարճ համարին կամ այցելելով www.dragongarden.am  պաշտոնական կայք և կատարել առցանց պատվեր:

Dragon Garden ընտանեկան ռեստորանների ցանցում գործում է նաև Take Away ծառայությունը։

Կայքում առկա է ռեստորանների ճաշացանկում գտնվող բոլոր ուտեստները և որոշ խմիչքներ՝ ներառյալ Dragon Garden Wine Limited Edition ֆիրմային գինու չորս տեսակները։
 

Վճարման եղանակները

1․ Առցանց վճարում։

Առցանց պատվեր կատարելու դեպքում կայքում գրանցումը ցանկալի է, սակայն պարտադիր չէ։

www.dragongarden.am կայքում հնարավոր է առցանց գնում կատարել՝ մուտքագրելով վճարային համակարգի տվյալները, մասնավորապես՝

Առցանց պատվերն ուղարկելուց հետո Dragon Garden ռեստորանների առաքման բաժինը հաստատում է պատվերը և սկսվում է պատվերի պատրաստման փուլը։

Առցանց առաքումը չեղարկելու դեպքում գումարը վերադրձվում է պատվիրատուի պատվերը գրանցվելու դեպքում լրացված բանկային քարտին՝   72 ժամվա  ընթացքում։

Պատվերը ստանալուց հետո պատվիրատուն կարող է հրաժարվել պատվերից, եթե պատվերում առակ է որևէ թերություն։

2․ Կանխիկ։ Այս դեպքում կարող եք պատվերի համար վճարել կանխիկ՝ տեղում գումարը փոխանցելով առաքիչին։ Կայքում հավելայլ տեղեկության մուտքագրելու հնարավորություն կա, որտեղ կարող եք նշել արդյո՞ք հավելյալ մանրադրամ անհրաժեշտ է մոտեցնել, թե՞՝ ոչ։

3․ Վճարային քարտով։ Այս տարբերակի դեպքում անհրաժեշտ է նախապես զգուշացնել մեզ, որ վճարելու եք վճարային քարտով։ ՄԵր աշխատակիցը կմոտեցնի POS տերմինալ և տեղում վճարումը կարող եք հեշտ իրականացնել։

4․ Idram և Paypel։ Մեզ մոտ հնարավորություն ունեք վճարման համար օգտվել վճարային համակարգերից ինչպիսիք են Idram-ը և Paypel-ը։ Պարզապես նախապես պատվեր կատարելուց անհրաժեշտ է ընտրել այդ դաշտը և լրացնել համապատասխան տվյալները։

Կայքում ներկայացված ապրանքների գները վերջնական են և ներառում են բոլոր հարկերը։